ՔԿ նախագահը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների։

Ինչպես հայտնում են քննչական մարմնից, հանդիպմանը քննարկվել են պատերազմական գործողությունների տարբեր դրվագներով քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ շուրջ 30 ծնողների մասնակցությամբ ավելի քան երեք ժամ տևած հանդիպման ընթացքում Քյարամյանը պատասխանել է ծնողների հարցերին, պատրաստակամություն հայտնել պարբերաբար նման հանդիպումներ կազմակերպել` նախաքննության շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու նպատակով:

Sputnik Արմենիա