2022-09-12 15:25
Լրատվական գործակալություններ
Լին Թրեյսին ընդունելություն է կազմակերպել ՀՀ դատախազների ու իրավապահների համար
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին դեսպանատանը ՀՀ-ի ներկայացուցիչների համար ընդունելություն է կազմակերպել, տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ ընդունելությանը մասնակցել են ՀՀ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, դատախազներ և դեսպանության իրավապահ գործընկերության պատասխանատուներ։ Իսկ ընդունելությունը կայացել է հայ-ամերիկյան երկկողմ իրավապահ համագործակցությունը նշանավորելու նպատակով։
Sputnik Արմենիա