2022-09-12 16:35
Լրատվական գործակալություններ
Ծայրահեղ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ-ը` Արցախի համայնքների ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների մասին
ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախավորման վերաբերյալ հավաստի փաստերին և դրանք համարել ծայրահեղ մտահոգիչ։
Նրա խոսքով` դրանք պետք է պատշաճ քննության ու գնահատման առարկա դառնան։
«Այդ երկրում համակարգային հայատյացության վտանգավոր չափերի մասին վերջերս բարձրաձայնել էր ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն, և այս դեպքերը ցավալիորեն գալիս են ապացուցելու թե՛ կոմիտեի արձանագրումները, և՛ թե Արցախի հայաթափման վերաբերյալ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արվող անթաքույց հրապարակային հայտարարությունները»,–նշել է նա։
Sputnik Արմենիա