«ՔՊ»․ ՀՀ քաղաքացիներին պետք է զենք ունենալու իրավունք տրվի

ՀՀ քաղաքացիներին պետք է զենք ունենալու իրավունք տրվի։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրինագծերի փաթեթի և 15 հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին քննարկմանն ասաց օրենսդրական նախաձեռնության հեղինակներից, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

Այդ իրավունքը, ինչպես նշեց պատգամավորը, պետք է տրվի նրանց՝ ինքնապաշտպանության ապահովման համար։ Իսկ օրենքը, Գաբրիելյանի խոսքով, չի փոխվել 24 տարի։

Նրա խոսքով, գործող օրենսդրությունն ըստ էության խորհրդային շրջանի կանոնակարգման կրկնությունն է։ Այդպես, քաղաքացիներին թույլատրվում է միայն որսորդական և սպորտային զենք ունենալ։ Ինքնապաշտպանության համար նախատեսված զենքերը կարող են ունենալ միայն իրավապահ մարմինների աշխատակիցները։ Ընդ որում, օրենսդրական նախաձեռնության համաձայն, քաղաքացիական համակցված կամ երկարափող հրազեն գնելու իրավունք կարող են ունենալ միայն 21 տարին լրացած քաղաքացիները։ Այլ տեսակի քաղաքացիական զենքը, ոստիկանությունից դրա գնման համար համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, կարողեն իրենց թույլ տալ 18 տարին լրացած անձինք։

Յուրաքանչյուր քաղաքացու կթույլատրվի նաև 10 միավոր քաղաքացիական զենք ձեռք բերել։ Բացի այդ, կտրվի պահման և կրելու, ինչպես նաև անսահմանափակ քանակությամբ զենք ձեռք բերելու իրավունք՝ հետագայում հավաքածուի ստեղծման և դրա ցուցադրման համար։

«Այդ զենքը հնարավոր կլինի գրանցել այն ձեռք բերելուց հետո միայն 10 օրվա ընթացքում»,- նշեց պատգամավորը։ Օտարերկրացիները ևս կկարողանան զենք գնել Հայաստանում։

Գաբրիելյանի խոսքով՝ այս օրենսդրական փաթեթով նաև ինքնապաշտպանության ասպեկտներ կսահմանվեն, այսինքն՝ կնշվեն այն դեպքերը, երբ քաղաքացին կարող է օգտագործել ձեռք բերված զենք։ Օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է նաև զենքի կիրառման ուսուցման հիմունքներ։ Այնուամենայնիվ, կա քաղաքացիների մի խումբ, որը չի ստանա այս դասընթացը։

Այդպես, Հայաստանի պետական ​​զինվորական կազմակերպություններում առնվազն 5 տարի ծառայած կամ ծառայող, ժամկետից շուտ ծառայությունը չավարտած քաղաքացիները կազատվեն վերապատրաստումից։

Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախատեսվում է զենք ձեռք բերելու, պահելու, կրելու, ցուցադրելու, հավաքածուների ստեղծման կանոնների սահմանում։

Կսահմանվի զենքի արտադրության, ներմուծման, արտահանման, իրացման, ինչպես նաև հրաձգարանների շահագործման լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման, ուժը կորցրած ճանաչելու կարգը։ Սահմանված կարգը խախտելու համար խիստ պատասխանատվություններ են նախատեսվելու։

Նշենք, որ բնակչությանը զինելու նախաձեռնությունը բավականին տարօրինակ է թվում հանցավորության անշեղ աճի ֆոնին։

News.am