2022-09-13 11:20
Լրատվական գործակալություններ
ԱՀ ՊՆ․ Ադրբեջանը նախապատրաստում է նաև Արցախի ուղղությամբ սադրանքներ ձեռնարկել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։
Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար։
Տվյալ պահին իրավիճակն առաջնագծում հարաբերականորեն կայուն է։