2022-09-13 12:59
Լրատվական գործակալություններ
Իրավիճակը հաջողվել է տեղափոխել համեմատաբար հանգիստ հուն. Կարասինը` հայկական սահմանի մասին
Հայ-ադրբեջանական սահմանին սրացումը դադարեցնելու համար ժամը 9:00-ին հրադադար է հայտարարվել։ Տեղեկությունն այսօր ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը:
Նա նշել է, որ դրան հաջողվել է հասնել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսակցությունիցև ՌԴ ԱԳՆ-ի աշխատանքից հետո:
«Երեկոյան և գիշերը ինտենսիվ աշխատանք է տարվել, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ-ի կողմից․.. Իմաստն այն է, որ սրացումը դադարեցվի, սահմանային գոտում նորմալ մթնոլորտ ստեղծվի», - ասել է Կարասինը։
Նրա խոսքով՝ իրավիճակը հաջողվել է տեղափոխել համեմատաբար հանգիստ, խաղաղ հուն, «առջևում շատ անելիքներ կան», որովհետև Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ-ին։
Sputnik Արմենիա