Քերոլայն Քոքս․ Ադրբեջանը դաժան հարձակում է գործել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա
Ադրբեջանը նոր դաժան հարձակում է գործել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, հայտարարել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։
«Հարձակվում են ոչ միայն ռազմաբազաների, այլև քաղաքացիական համայնքների և ենթակառուցվածքների վրա։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, ադրբեջանական զինված ուժերը սկսել են հայկական դիրքերի ինտենսիվ գնդակոծությունը՝ հրետանուց և խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Այս հրեշավոր գործողությունները հանգեցրել են ադրբեջանական ռազմական հանցագործությունների անպատժելիությանը և արտացոլում են նրանց ցեղասպանության քաղաքականությունը: Այս հարձակումները ցույց են տալիս Ադրբեջանի սպառնալիքների լրջությունը, և թե որքան սերտ է հակամարտությունը կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը մտադիր չէ խաղաղության գնալ։ Հայերի զոհերի թիվը դեռ հստակեցված չէ։ Տեղեկություններ կան, որ զոհվել է 49 հայ զինվոր, 25-ը անհետ կորել է, առնվազն 14-ն, ըստ երևույթին, գերի են ընկել։
Քանի որ լայնամասշտաբ հարձակումները շարունակվում են, Հայաստանը խնդրել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ին միջամտել, հարձակման է ենթարկվում քաղաքացիակն բնակչությունը, ադրբեջանցիները նաև որոշ տարածքներ են գրավել։
Շատ հրատապ անհրաժեշտություն կա, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, դատապարտի Ադրբեջանին և պատասխանատվության ենթարկի նրան ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»,- ասվում է նրա հայտարարությունում:
News.am