Ֆրանսիայի ԱԳՆ. Մակրոնը կոչ է անում պահպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է անում խստորեն պահպանել հրադադարի մասին համաձայնագիրը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Քլեր Լեժանդրը:
Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում հայկական տարածքում մի շարք բնակավայրերի գնդակոծման կապակցությամբ: Սրացման աոաջին ժամերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նույն կերպ պատրաստ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեևի հետ զրույցի, հավելել է նա:
Ֆրանսիան անհապաղ հարցի քննարկում կանցկացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ ներկայումս նախագահում է: Այդ նպատակով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լը Դրիանը անհրաժեշտ հանդիպումներ կանցկացնի։ Ֆրանսիան պատրաստ է, որպեսզի հակամարտության հետ կապված բոլոր հարցերը լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով և կշարունակի ակտիվորեն աջակցել նման նախաձեռնություններին, հավելել է արտգործնախարարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին հայտնել էր, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախատեսված է սեպտեմբերի 14-ին:
Sputnik Արմենիա