2022-09-14 08:52
Լրատվական գործակալություններ
Կիպրոսի ԱԳՆ. Դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը
Կիպրոսի արտգործնախարարությունը խորապես մտահոգված է Հայաստանի տարածքում հայկական դիրքերի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման առնչությամբ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Կիպրոսի ԱԳՆ–ն` անդրադառնալով ադրբեջանական կողմի հարձակողական քայլերին։
«Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է հարձակումը և լարվածությունը արագ թուլացնելու համար կոչ է անում պահպանել 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը։ Կիպրոսը պաշտպանում է վեճերի խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի հիման վրա»,- նշված է փաստաթղթում:
Sputnik Արմենիա