2022-09-14 09:03
Լրատվական գործակալություններ
Բլինքեն. ԱՄՆ-ը կձգտի ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գիշերը զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հետ կապված, հայտնում է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը։
«Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը գիշերը զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և խորը մտահոգություն հայտնել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի գնդակոծման մասին տեղեկությունների առնչությամբ։
Պետքարտուղարն ընդգծել է ռազմական ուժերի բաժանման անհրաժեշտությունը և վստահեցրել վարչապետ Փաշինյանին, որ Միացյալ Նահանգները կձգտի ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման»,- ասված է հայտարարության մեջ։
News.am