Վալերի Բուայեն Ֆրանսիայի իշխանություններից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն նամակ է հղել Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնային, որտեղ մանրամասնում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հանգամանքները։

Բուայեն Ֆրանսիայի իշխանություններից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և խաղաղապահ զորքեր ուղարկել հայ բնակչությանը պաշտպանելու համար։

«Ֆրանսիան չի կարող չեզոք մնալ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումների ֆոնին»,- գրում է սենատորը։ «Չեզոք մնալը նշանակում է ընտրել թուրք-ադրբեջանական բռնապետությունն ընդդեմ հայկական ժողովրդավարության»,-հավելել է Բուայեն:

Infoport.am