2022-09-14 13:26
Լրատվական գործակալություններ
ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանն Ադրբեջանի երեք խոշոր տնտեսական գործընկերներից մեկն է
Ռուսաստանն Ադրբեջանի երեք խոշոր տնտեսական գործընկերներից մեկն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ այս տարվա հունվարից հունիս ամիսներին ապրանքաշրջանառությունը կազմել է 1,67 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 9,9 տոկոսով։
«Ռուսաստանն Ադրբեջանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերների եռյակում է։ Ռուսական հիմնական արտահանումը ներառում է պարենային ապրանքներ, մեքենաներ, սարքավորումներ, փայտանյութ ու մետաղներ»,-ասել է նա։
News.am