2022-09-14 16:49
Լրատվական գործակալություններ
Սոթքում ադրբեջանական ռմբակոծության հետևանքով 30 տուն է ավերվել․ կան վիրավորներ
Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի ռմբակոծության հետևանքով մեծ թվով տներ են ավերվել։ Այս մասին 24News-ին ասել է նախկին Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Ավետյանը նշել է, որ մոտ 3 տասնյակ տուն է վնասվել․ «Վիրավորներ կան, բայց զոհեր չկան»։
Aysor.am