2022-09-14 16:51
Լրատվական գործակալություններ
Հայաստանի ՊՆ-ն հաստատել է. Ադրբեջանի ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել նաև Ռուսաստանի ԱԴԾ ավտոմեքենաներին
Ադրբեջանական զինված ուժերը հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին։ Այս մասին ասվում է Հայաստանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Սա հերթական վկայությունն է, որ չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին, ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջև»,-ասված է հաղորդագրության մեջ:
News.am