ՀՀ ՊՆ․ Հայ–ադրբեջանական սահմանագծին իրադրությունը կրկին ծայրահեղ լարվել է
Հայ–ադրբեջանական սահմանագծին իրադրությունը կրկին ծայրահեղ լարվել է։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Ժամը 13։00-ից սկսած Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները` թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը` լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր»,– նշեց Թորոսյանը։
Նրա խոսքով` հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ անվտանգությն դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին։
Թորոսյանի խոսքով` սա հերթական վկայությունն է, որ չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին, ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջև։ Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ, ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը։
ՀՀ զինված ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները թշնամուն համարժեք պատասխանելու համար։
Sputnik Արմենիա