2022-09-14 17:43
Լրատվական գործակալություններ
Հռոմի պապը կոչ է արել աղոթել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Նուր-Սուլթանում պատարագի ժամանակ կոչ է արել աղոթել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար, հայտնում է Sputnik Ղազախստանը:
«Անհանգստությամբ տեղեկացա, որ Կովկասյան տարածաշրջանում լարվածության նոր օջախներ են բռնկվել»,-ասել է Հռոմի պապը:
Նա կոչ է արել շարունակել աղոթել «այդ երկրներում» խաղաղ կարգավորման համար, որպեսզի «համաձայնությունը գերակայի հակամարտությունների նկատմամբ»:
Sputnik Արմենիա