Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից գազի գնումը

Եվրախորհրդարանի    շատ պատգամավորներ կոչ են արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին գազ չգնել Հայաստանի ինքնիշխան տարածքը գրոհող Ադրբեջանից և  միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք կարող թույլ տալ Գերմանիային չփակել ատոմակայանները, բայց միևնույն ժամանակ գազ ներկրել Ադրբեջանից և կախված լինել մեկ այլ հանցավոր ռեժիմից։ Հուսով եմ, որ մենք բոլորս դեմ կլինենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիային Հայաստանի դեմ»,-ասել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին։ «Հայաստանի բարեկամ ժողովրդին գազային շահերի անունից զերծ մնալը, ինչպես անում է ԵՄ-ն, դավաճանություն է»,-շեշտել է ֆրանսիացի մեկ այլ պատգամավոր Ջորդան Բարդելլան։

Բուլղարիայից պատգամավոր Անդրեյ Կովաչովն, իր հերթին, ԵՀ նախագահին կոչ է արել անել հնարավորը՝ մարդկանց սպանությունը դադարեցնելու համար։ «Եվրամիությունը պետք է միջնորդի դեր ստանձնի Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-ասել է նա։

News.am