ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան կժամանի սեպտեմբերի 15-ին

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան կժամանի սեպտեմբերի 15-ին։ Առաքելությունը կգնահատի հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում առկա իրավիճակը և մանրամասն զեկույց կպատրաստի։

Խումբը կժամանի Հայաստան ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախատեսում է հաջորդ շաբաթ Հայաստան այցելել։

News.am