Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ 1 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐԴԵՆ 105 ՆԱՀԱՏԱԿ ՈՒՆԵՆՔ, ՇՐՋԱՆԱՌՎՈՒՄ Է 100 ՔԱՌ.ԿՄ ՏԱՐԱԾՔԻ ԿՈՐՈՒՍՏ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է

«2016-ի ապրիլյան քառօրյա լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ ունեցանք 75 նահատակ և որևէ բնակավայր չկորցրեցինք։

Հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները ՀՀ սահմանից հարյուրավոր կմ հեռու էին։

Այսօր՝ Նիկոլի ժամանակ, 1 օրվա ընթացքում արդեն 105 նահատակ ունենք և շրջանառվում է 100 քառ.կմ տարածքի կորուստ։

Ու սա, կարծես թե, դեռ վերջը չէ։

Ու՞ր եք` «800 հեկտարի» համար կոկորդ ճղող սուտ «հայրենասերներ»։

Թե՛ տարածքային ու թե՛ մարդկային զոհերի պատասխանատվությունը նիկոլիզմի խղճին են։

Երկու տարի ոչինչ չեն արել բանակը վերազինելու և ադրբեջանական ագրեսիան կանխարգելելու համար, մսխել են պետության սուվերենությունը՝ եկել Աժ-ում հերթական «մեյմունությունն» են անում։

Ե՞ս էի խաղաղություն խոստանում։

Ե՞ս էի ասում՝ Սև լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չեմ սկսելու։

Ե՞ս էի համաձայնություն տալիս Ադրբեջանի 5 կետերին։

Ե՞ս էի 2020-ի դեկտեմբերի 18-ին հայկական զորքերին հրաման տալիս մի քանի տասնյակ կմ նահանջել՝ ադրբեջանցիներին բերելով ՀՀ ինքնիշխան տարածք։

Ե՞ս էի հրաժարվում Շուշին ու Հադրութը օկուպացված համարել։

Ե՞ս էի հրաժարվում Արցախ գնալ։

Նոր հիշեցի՞ր,որ Ադրբեջանն ագրեսոր է։

Հիմա ի՞նչ ես խոսում։

Հ.Գ. - ՔՊ պատգամավորների հակառուսական հարցերը կարող է մի քանի «լայք» ավելացնեն, բայց մեր պետության անվտանգությունը թուլացնելու են։

Ամոթ է,մանկապարտեզային պասերով հարց ու պատասխան մի արեք։

Հերիք է համ նալին խփեք,համ՝ մեխին»։

Aysor.am