Ֆրենկ Փալոնե․ Մենք պետք է հասկացնենք, որ Ալիևի ագրեսիան անընդունելի է
Մենք պետք է հասկացնենք, որ Ալիևի ագրեսիան անընդունելի է։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆրենկ Փալոնեն։
Փալոնեն նաև նշել է բանաձևը, որը կոչ է անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ցանկացած օգնություն և աջակցել Հայաստանին։
Նշենք, որ ավելի վաղ կոնգրեսական Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատին բանաձև էր ներկայացրել, որով դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան։
Բանաձևով կոչ է արվում նախագահ Բայդենին անհապաղ դադարեցնել Ադրբեջանին 907-րդ հոդվածով ցանկացած օգնության տրամադրում, ինչպես նաև հասկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմին, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա հետագա ցանկացած հարձակում կհանգեցնի պատժամիջոցների կամ այլ միջոցների, ինչպես նաև բանաձևով հաստատվում է ԱՄՆ-ի վճռորոշ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
News.am