ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ․ Ադրբեջանի զորքերը պետք է լքեն Հայաստանի տարածքը
Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից և հարգել երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս ՄԱԿ–ում մասին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի քննարկման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերը։
Ֆրանսիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ երկիր, հայկական կողմի խնդրանքով նախաձեռնել է այդ քննարկումը։
Փարիզը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով, որոնց ընթացքում Հայաստանի մի շարք տարածքներ, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքները, ենթարկվել են զանգվածային հրետածությունների։
Դե Ռիվիերը հայտնել է, որ Մակրոնը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հիմնական ուղերձ հղելով։
«Առաջինը՝ բացարձակ առաջնահերթություն պետք է դառնա 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը։ Այնուհետև Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը դեպի ելման դիրքեր, քանի որ դրանք խախտել են սահմանը և Հայաստանի տարածք անցել: Այդ հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։ Ի վերջո կողմերը պետք է վերսկսեն ու ակտիվացնեն դիվանագիտական երկխոսությունը, այդ թվում՝ սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ, ինչպես նաև նախազգուշացնեն հնարավոր միջադեպերի մասին՝ սահմանից հեռացնելով զինված ուժերը (այնտեղ թողնելով միայն սահմանապահ զորքերը - խմբ.)»,–ասել է Ռիվիերը:
Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչն ամփոփել է, կողմերը նաև պետք է պահպանեն միջազգային մարդասիրական իրավունքը, թույլ տան Կարմիր խաչի առաքելությանը, ինչպես նաև ազատ արձակեն գերիներին:
Sputnik Արմենիա