Շոյգուն Պապիկյանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է տիրող իրավիճակը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։

«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև այն շրջաններում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում Լեռնային Ղարաբաղում», – ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 15-ին ՌԴ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի հետ: ՌԴ ՊՆ-ի տեղեկատվության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել են «տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր»։

Armenia Today