2022-09-16 10:34
Լրատվական գործակալություններ
Քաղաքացիները հավաքվել են Կառավարության դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը (Ուղիղ եթեր)
Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի առջև, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված քաղաքացիները բողոքի ակցիա են սկսել:
Կառավարության առջև այժմ հավաքված են մեծ թվով սև բերետավորներ, որոնք պատ էին կազմել։
Նշենք, որ ժամը 11-ին կմեկնարկի Կառավարության հերթական նիստը։
Նախօրեին «5165 շարժման» ղեկավար Կարին Տոնոյանը հայտարարել էր անհնազանդության գործողությունների մեկնարկի մասին։
News.am