Բլինքենը վստահեցրել է, որ «անձամբ» կզբաղվի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրներով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ըստ Պետքարտուղարության՝ ​​Բլինքենը ցավակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ մարդկանց մահվան կապակցությամբ։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները։ Նա հայտարարել է, որ դիվանագիտությունը առաջընթացի միակ ճանապարհն է, և նշել է, որ շարունակելու է անձամբ զբաղվել այդ հարցով։

News.am