2022-09-16 11:43
Լրատվական գործակալություններ
Նոր տվյալներ․ Այս պահի դրությամբ հայկական կողմն ունի 135 զոհ
Այս պահի դրությամբ ճշգրտված տվյալներով հայկական կողմն ունի 135 զոհ։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ի դեպ, կառավարության նիստը մեկնարկեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։
«Այս պահի դրությամբ ունենք 135 զոհ, բայց, ցավոք, գիտենք, որ այս թիվը վերջնական չէ։ Ունենք բազմաթիվ վիրավորներ»,–ասաց Փաշինյանը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտնեց` այս պահին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական հանգիստ։ «Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է։ ՀՀ զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը»,–ասաց Պապիկյանը։
Sputnik Արմենիա