Ասրյան․ Հակառակորդը Ջերմուկում մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք 7.5 կմ խորությամբ ճակատակով

Ջերմուկում հակառակորդն իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ։ Տեղում դեսպանների հետ հանդպմանն ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք 8.5 կիլոմետր լայնությամբ ճակատակով՝ մինչև 7.5 կիլոմետր խորությամբ։ Մխրճումներն Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են խմբերով ու ջոկատներով»,–ասաց Ասրյանը։

Նրա խոսքով` ներկա դրությամբ Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկի մատույցներից 4.5 կիլոմետր հեռավորության վրա։ Նա հավելեց, թե անմիջապես «Արմենիա» հյուրանոցի մոտակայքից դիտարկվում է հակառակորդի գտնվելու տեղը, և դեսպաններին շուտով ցույց կտա այն։

Ասրյաի խոսքով` որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ։

Նա նշեց, որ Ջերմուկը մինչ ռազմական գործողությունը սահմանից եղել է 12 կմ հեռավորության վրա։

Sputnik Արմենիա