2022-09-16 16:16
Լրատվական գործակալություններ
Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ տեղի կունենա երկուշաբթի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ մեր հայրենակիցների մի խումբ ցանկություն է հայտնել հանդիպելու Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ինչպես երեկ գրասենյակ եկած քաղաքացիներին խոստացել էի, տեղեկացնում եմ, որ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի, ժամը 13:00-ին, Կինո Մոսկվայի կարմիր դահլիճում»:
Yerevan Today