Համայնքապետարան․ Արարատի սահմանամերձ բնակավայրերում թշնամին չի կրակել

Արարատ համայնքի սահմանամերձ և սահմանապահ Երասխ և Պարույր Սևակ բնակավայրերում թշնամու կողմից որևէ մարտակական գործողություն չի իրականացվում։ Իր ֆեյսբուքյան էջում նման հայտարարություն է տարածել Արարատի համայնքապետարանը։

Հայտարարությունում նշվում է, որ կրթական հաստատությունները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը, հասարակական կյանքը նույնպես խաթարված չէ որևէ միջադեպով։

Համայնքապետարանը հորդորում է չտարածել ոչ պաշտոնական տվյալներ և չտրվել որոշ լրատվամիջոցների կողմից տարածված սադրանքներին։

Sputnik Արմենիա