Սամվել Կարապետյանը 2 մլն դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ագրեսիայից տուժածներին
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանը 2 մլն ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տուժածներին։ Տեղեկությունը հայտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը։
«Խիստ մտահոգված եմ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ Հայաստանի խաղաղ բնակչությանը հասցված մահացու հարվածները չպետք է անտեսվեն համաշխարհային հանրության կողմից»,–նշել է նա։
Կարապետյանն ընդգծել է, որ կարևոր է ջանքեր գործադրել տարածաշրջանում հումանիտար աղետից խուսափելու համար:
Նշենք, որ սեպտեմբերի 16–ի դրությամբ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման արդունքում Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել են առնվազն 7600 անձ։
Sputnik Արմենիա