ՌԴ ՊՆ. Արցախում Ռուսաստանի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել
Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ օրվա ընթացքում չեն արձանագրվել: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ ռուս խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում։
«Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։Մարտակերտի և Մարտունու շրջաններում պարեկություն իրականացնելու շրջանակներում երկու երթուղիներով, ուղեկցվել է ադրբեջանական չորս ավտոշարասյուն:
Ըստ տեղեկագրի՝ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։
Panorama.am