Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն աշխատում է սովորական ռեժիմով

Չնայած ստեղծված իրավիճակին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը անցնող օրերին գործել է բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտնել է կոմբինատի մամուլի ծառայությունը։

«Բոլոր արտադրամասերն աշխատել և շարունակում են աշխատել անխափան»,–ասված է կոմբինատի տարածած հաղորդագրության մեջ։

Միաժամանակ նշվում է, որ կոմբինատում պահպանվում են անվտանգության միջոցառումները, մշտական հիմունքներով գործում է արտակարգ իրավիճակների շտաբ։

«ԶՊՄԿ-ի բոլոր ներքին կառույցները պատրաստ են իրականացնել արագ և արդյունավետ միջոցառումներ՝ համաձայն հաստատված գործողությունների ծրագրի»,– ասված է հայտարարության մեջ։

Sputnik Արմենիա