Խոշտանգումներ ու կտտանքներ զինվորների հանդեպ. ՄԻՊ–ն արտահերթ զեկույց է հրապարակել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել ՀՀ–ի վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ, տեղեկանում ենք ՄԻ պաշտպանի ֆեյսբուքյան էջից։

«Գրիգորյանն իր զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, փաստագրել տեղահանված անձանց, բժշկական շտապօգնության մեքենաների ու լրագրողների թիրախավորման փաստերը։ Նա ներկայացրել է նաև երեխայի ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների ապացույցները, ինչպես նաև քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքների թիրախավորման, գույքային ու շրջակա միջավայրին հասցված վնասների փաստերը»,–ասված է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների կտտանքների փաստերը վերլուծված են զեկույցի ոչ հրապարկման ենթակա հատվածում։ Դրանք ներկայացվել են միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին։

Sputnik Արմենիա