Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՄՆ-Ի ՀԱՅԵՐԻՆ ՄԵՍԻՋ ՈՒՂԱՐԿԻ
ԱՄՆ-ում նախընտրական կրքեր են եռում և Դեմոկրատների ու Հանրապետականների միջև բառիս բուն իմաստով կենաց-մահու պայքար է գնում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Շատ ամերիկացի հեղինակավոր փորձագետներ վիճակը սկսել են համեմատել Ամերիկայի 19-րդ դարի քաղաքացիական պատերազմի հետ։
Նենսի Փելոսիի այցի հիմնական նպատակը հայերի ձայներն են և դա բնական է, քաղաքականություն է։ Այլ հարց է, թե արդյոք Ամերիկայի հայերը հավաքական պահանջ ունեն Դեմոկրատներից, կամ Հանրապետականներից, թե' ոչ։ Դեռևս նման հստակ ձևակերպված պահանջ չի հնչել։
Կարծում եմ, որ մեր իրական վտանգները կարող են դեկտեմբերից սկսվել, ընտրություններից հետո, երբ ընտրողների վրա թքած կունենան և այդ ժամանակ կերևա Ամերիկայի խորքային պետության իրական քաղաքականությունը նաև մեր տարածաշրջանում։ Հիմա ամենակարևորը ԱՄՆ հայերի կազմակերպվածությունը է ու ստիպելու շատ կոնկրետ խոստումներ տալ։
Այստեղ կավելացնեի, որ Հայաստանի կառավարությունը պետք է այնտեղի հայերին այդ պահանջի մասին մեսիջ ուղարկել, բայց դե ինչ կառավարության մասին ենք կարող հիմա խոսել»: