2022-09-17 16:06
Լրատվական գործակալություններ
Ռաիսին Էրդողանին ասել է, որ Իրանը դեմ է Կովկասում սահմանների ցանկացած փոփոխությանը
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ անընդունելի է անվանել Հարավային Կովկասում սահմանների ցանկացած փոփոխությունը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Իրանի առաջնորդի կայքը։
Ռաիսին ընդգծել է, որ Իրանը բարեկամ է իր հարևանների համար, որոնց աջակցում է ճգնաժամի ժամանակ։
Խոսելով Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ Իրանի նախագահը ողջունել է Ղարաբաղի տարածքի «ազատագրումն» ու նրա վերականգնման նախապատրաստումը։ Միաժամանակ նա անընդունելի է համարել տարածաշրջանի միջազգային, պատմական ու աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխություն։
Panorama.am