2022-09-18 13:50
Լրատվական գործակալություններ
ՊՆ-ն հաստատում է 32 հայ զինծառայողների դիեր վերադարձնելու մասին տեղեկությունը
Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել 32 հայ զինծառայողների դիեր: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Կալանավորված և անհետ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովին հայտնել էին, որ հայկական կողմին են փոխանցվել 32 հայ զինծառայողների դիեր: