Հայաստանի սահմանների որևէ փոփոխությանը դեմ ենք լինելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Միացյալ նահանգներ անմիջական արձագանքն այն էր, որ դադարեցվի բռնությունները և հրադադար հաստատվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու վերաբերյալ Վաշինգտոնն ի՞նչ դիրքորոշում ունի։

 


«Մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, և մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել, մենք ընդունել ենք և այս այցի ընթացքում էլ մենք շարունակում ենք իմանալ, որ որոշ մարտահրավերներ, որոնք ծագում են խաղաղության համաձայնագրից՝ 2020 թվականի հակամարտության հետ կապված»,- պատասխանեց Նենսի Փելոսը։

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերն էլ նշեց, որ Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձև է առաջ քաշել, որի համահեղինակներն իրենք են. «Մենք դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները։ Ես հուսով եմ, որ մենք այդ բանաձևով առաջ կշարժվենք։ Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, և Հայաստանի սահմանների որևէ փոփոխության դեմ ենք լինելու»։

News.am