Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված անձանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ գերատեսչության` ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է` վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ստացիոնարում բուժվող 4 տուժածներից 1-ն առողջացումով դուրս է գրվել, 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն:

Sputnik Արմենիա