2022-09-19 13:02
Լրատվական գործակալություններ
Այլևս չենք կարող ուրիշների շահերին ենթակա լինել. Արամ Ա–ն խոսել է կարմիր գծերի մասին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը կարծում է, որ այլևս չենք կարող ուրիշների շահերին ենթակա և աշխարհաքաղաքական պայմաններին անձնատուր լինել։ Նա թվիթերյան իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին։
«Քաղաքական երկխոսությունը, ճկունությունը և իրապաշտությունը չպետք է մեզ տանեն վտանգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը և անկախությունը: Սա մեր ազգի ու հայրենիքի համար կարմիր գիծ է»,– գրել է նա։
Sputnik Արմենիա