Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ․ ՓԵԼՈՍԻԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՍՐՎԵԼ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի մեկնումից հետո իրավիճակը սահմանին կարող է սրվել։ Այս մասին սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Այնուամենայնիվ, ինչպես նշել է փորձագետը, նոր խաղացողներ տարածաշրջանում չեն հայտնվի։
«Հայաստանի սահմաններին նախկինի պես լինելու են թուրքական, ադրբեջանական, իրանական և ռուսական բանակները»,- ասել է Քոչարյանը։
Այս առնչությամբ քաղտեխնոլոգը Հայաստանի իշխանություններին կոչ է արել սթափ գնահատել իրավիճակը և սկսել դիտարկել մարտական գործողությունների վերսկսման սպառնալիքը։ Նա նաև կոչ է արել համադրել երկրի շահերը գերտերությունների և ընթացիկ գործընկերների հետ՝ չխզելով արդեն գոյություն ունեցող հարաբերությունները։
«Եթե ռազմավարական դաշնակիցը չի արդարացրել հույսերը և իրեն այնպես չի պահել, ինչպես, ասենք, Թուրքիան Ադրբեջանի նկատմամբ, դեռ չի նշանակում, թե պետք է ջնջել բոլոր նախկին հարաբերությունները, համոզված է փորձագետը։
Քոչարյանը վստահ է. ստեղծված իրավիճակում Հայաստանը նույնքան պետք է Ռուսաստանին Հարավային Կովկասում, որքան ՀԱՊԿ օգնությունը՝ Երևանին։ Նա ՀԱՊԿ-ից կամ ԵՏՄ-ից դուրս գալը չի համարում համարժեք որոշում, մանավանդ եթե չեն գտնվել փոխարինողներ առկա բոլոր հնարավորություններին։
«Հարցերը շատ են, և պատասխանները պետք է լինեն թղթի վրա»,- ամփոփել է Քոչարյանը։