Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ․ ՆԱՏՕ-ՈՒՄ ՄԵԶ ՉԵՆ ՍՊԱՍՈՒՄ, ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԵՌԱՆԱ

Բոլորն ուզում են, որ Հայաստանը որպես ամբողջականություն պահպանվի։ Առաջին հերթին դրանում շահագրգռված են ՌԴ-ն և Իրանը։ Այս մասին այսօր՝ սպետմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Սահմանների ցանկացած փոփոխություն հանրաքվե է պահանջում։ Դա է պատճառը, որ Ալիևն ու Էրդողանն ուզում են, որ Փաշինյանը մնա, իսկ Ռուսաստանն ու Արևմուտքն ուզում են, որ վերջինս հեռանա, քանի որ այդ դեպքում Ալիևից կպահանջեն փաստաթղթեր, որոնք կարող են չլինել։ Իսկ եթե կան, ապա դրանք պետք է հանրաքվեի գործընթաց անցնեն, որից հետո կպահանջվի նախագահի ստորագրությունը։ Նենսի Փելոսիի այցը ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ում մեզ չեն սպասում։ Ամերիկացիներն ասում են, որ չեն օգնում Ադրբեջանում, աջակցում են միայն ականազերծման հարցում, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Փելոսին՝ չնայած Մոսկվայի հետ կոնֆլիկտին, Երևանին կոչ արեց մնալ Ռուսաստանի հետ»,-նշեց Բագրատյանը։

News.am