2022-09-20 13:08
Լրատվական գործակալություններ
ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-5-ին կայցելի Հայաստան:
Այս առնչությամբ ՀՀ վարչապետը որոշում է կայացրել, որով կպահովվի պատվիրակության հայաստանյան այցը:
Մասնավորապես, հանձնարարվել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի ՀՀ-ում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը և այլն:
News.am