ՀՀ ԱԻՆ․ Հայաստանի ողջ տարածքում պատսպարանները բարեկարգվում են
Պատսպարանների բարեկարգման ծրագրեր են իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հաղորդագրությունում ասվում է, որ նաև մետրոպոլիտենի կայարնները, գետնանցումները, դպրոցների ու մանկապարտեզների նկուղային հարկերը կարող են ծառայել որպես պատսպարան։ Պատերազմական պայմաններում դրանք նվազեցնում են հարվածային ալիքի ուժգնությունը:
ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից կազմված խումբը, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների ուղեկցությամբ պարբերաբար իրականացնում են բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների և նկուղների ուսումնասիրություն: Լուսանկարում են տարածքը, վիճակի մասին տեղեկացնում վերադասին, նրանք էլ, իրենց հերթին, իրավիճակը ներկայացնում են ՏԻՄ-երին առկա թերությունները վերացնելու համար:
Sputnik Արմենիա