2022-09-21 08:48
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանը խախտել է հրադադարը` սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ
Սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ:
Պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան: