Զոհվածների հարազատները հեռացրին Փաշինյանի և մյուսների անունից դրված ծաղկեպսակները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զոհված զինծառայողների հարազատները հանեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների անունից Եռաբլուրում դրված ծաղկեպսակները։

 

Նրանք ծաղկեպսակների վրայից հանեցին ՀՀ եռագույնը և դրանք նետեցին խոտերի վրա։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյից զոհվածների ծնողները Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Այսօր, սակայն, ոստիկաններն ուժ գործադրեցին և ծնողներին բերման ենթարկեցին` բացելով Փաշինյանի ճանապարհը։

Sputnik Արմենիա