2022-09-21 11:26
Լրատվական գործակալություններ
Պուտինը մասնակի մոբիլիզացիա հայտարարեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղում ուկրաինական տարածքներում հանրաքվեի անցկացման առթիվ։ ՌԴ ղեկավարը հայտնել է նաև, որ մասնակի մոբիլիզացիա է իրականացվելու։
«Ռուսաստանի պաշտպանության, նրա ինքնիշխանության և ամբողջականության պաշտպանության համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացման առաջարկը», – ասել է Պուտինը։
Նրա խոսքով, հրամանագիրն արդեն ստորագրված է, և մոբիլիզիացիան մեկնարկելու է սեպտեմբերի 21-ին։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, զորակոչի են ենթակա միայն պահեստազորում հաշվառվածները։
Lragir.am