Ոստիկանները պետք է գործեն խիստ համաչափ. ՄԻՊ-ը՝ Եռաբլուրից ծնողների բերման ենթարկելու մասին

Այսօր առավոտյան Եռաբլուր պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողների և այլ քաղաքացիների վարչական ձերբակալման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից իրականացվել է արագ արձագանքում։

Այս մասին նշված է ՄԻՊ-ի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ կապ է հաստատվել ոստիկանության համապատասխան բաժիններ վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքների իրացումն ապահովելու նպատակով։

Պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած դեպքում, և հատկապես նման զգայուն և հուզական գերլարված իրավիճակներում, ոստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ և զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից։ Հակառակն անընդունելի է։

Տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ը հանգամանալից պարզաբանումներ կպահանջի ոստիկանությունից, այդ թվում առանձին ծառայողների գործողությունների վերաբերյալ, նշված է հաղորդագրության մեջ։

Sputnik Արմենիա