ԵՄ երկրների արտգործնախարարները կհանդիպեն Պուտինի ուղերձի պատճառով

Եվրամիության երկրների արտգործնախարարները Ուկրաինայի իրադրությունը քննարկելու նպատակով կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել դիվանագիտական աղբյուրը:

Գործակալության զրուցակցի խոսքով` հանդիպման հիմնական պատճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձն է։

Պուտինն այսօր հանդես է եկել ուղերձով և հայտարարել ՌԴ-ում մասնակի զորահավաքի մասին։ Նա նշել է, որ Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում կօգտագործվեն ոչնչացման բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային։

Sputnik Արմենիա