2022-09-22 18:34
Լրատվական գործակալություններ
Հայաստանի երեք նախկին նախագահներն ու Վեհափառը այսօր կհանդիպեն Էջմիածնում
NEWS.am–ի տեղեկություններով՝ այսօր Էջմիածնում հանդիպելու են Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանդիպումը, մեր տեղեկություններով, կայանալու է Էջմիածնում։
Նախատեսվում է, որ հանդիպմանը քննարկվելու են երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները, ապագան։
Pastinfo-ի տվյալներով՝ հանդիպմանը մասնակցելու են նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։