2022-09-23 08:57
Լրատվական գործակալություններ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում կամզակերպության առաքելության աշխատանքի շրջանակում այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան՝ Ադրբեջանի հետ սահմանին, հաղորդում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանության ներկայացուցիչների հետ: Նա նաև դիտարկել է գնդակոծության ենթարկված վայրերը, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ:
News.am