2022-09-23 09:03
Լրատվական գործակալություններ
Բայդենը Սենատի քննարկմանն է ներկայացրել ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր Միացյալ Նահանգների Սենատի քննարկմանն է ներկայացրել Լին Թրեյսիի թեկնածությունը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար: Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը ։
Նշենք, որ Լին Թրեյսին ներկայումս Հայաստանում ԱՄՆ դեսպանն է։ Ավելի վաղ Ռուսաստանը համաձայնել էր նրա նշանակմանը։
2022 թվականի սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին է ներկայացրել Լին Թրեյսիի թեկնածությունը Մոսկվայում դիվանագիտական առաքելության նոր ղեկավարի պաշտոնում:
Sputnik Արմենիա